Քայլի Ջենները` Balmain-ի զգեստով և Թրևիս Սքոթի առաջին ելույթը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քայլի Ջենները` Balmain-ի զգեստով և Թրևիս Սքոթի առաջին ելույթը

Նախօրեին տեղի է ունեցել Billboard Music Awards-ի երեկույթը, որը լավ առիթ էր, որպեսզի Քայլի Ջենները և Թրևիս Սքոթը միասին ներկայանան կարմիր գորգին։ Այս երեկույթը նշանակալից էր նաև նրանով, որ Astroworld համաշխարհային մենահամերգի ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո ռեփեր Թրևիսն առաջին անգամ ելույթ ունեցավ բեմում։

Քայլին ներկայացել էր Balmain-ի զգեստով, որի վրա պատկերված էր մերկ մարմնի ստվերը: Նրանք ժամանել էին երեկույթին իրենց 4-ամյա դստեր՝  Սթորմիի  հետ։