ԱՄՆ-ի համալսարաններից մեկն առաջարկել է, որ «ճարպակալում» տերմինն այլեւս չպետք է օգտագործվի՝ փորձելով լուծել քաշի պիտակավորման խնդիրը հանրային առողջության ոլորտում, գրում է Independent-ը:
Չիկագոյի Իլինոյսի Հանրային Առողջապահության Համալսարանի Հանրային Առողջապահության դպրոցը կողմ է հանդես եկել այդ փոփոխությանը «Քաշի պիտակավորումը եւ ճարպաֆոբիայի դեմ պայքարը հանրային առողջության մեջ» վերնագրով իր հայտարարության մեջ, որն ընդունում է ըստ քաշի խտրականության բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ այն, որ «մարմնի չափերին շեշտադրումն արմատներով հարում է ռասիզմին»:
Փաստաթղթում ասվում է նաեւ «քաշի հետ կապված պիտակավորման եւ ծանր քաշով մարդկանց նկատմամբ բացասական վերաբերմունքի» աճի մասին, որը տեղի է ունեցել վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ճարպակալման կանխարգելման վրա կենտրոնանալու արդյունքում: