Բաղադրիչներ
- Հավի փափկամիս – 200 գ
- Լոլիկ – 150 գ
- Սխտոր – 1 պճեղ
- Սոյայի սոուս – 1 ճ/գ
- Կանաչի
- Պինդ պանիր – 70 գ
- Աշորայի հաց – 2 կտոր
- Թթվասեր – 2 ճ/գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Հացի վրա սխտոր քսել, խորանարդաձև կտրատել և չորացնել չոր թավայում:
- Հավի փափկամիսը բարակ շերտատել և տապակել՝ խառնելով չոր թավայի մեջ:
- Պանիրը խորանարդաձև կտրատել: Լոլիկը նույնպես խորանարդաձև կտրատել:
- Սոուսի համար խառնել թթվասերը և սոյայի սոուսը: Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել կտրատված կանաչին և աղը: Խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը