Մայիսի 22-ին մոդել Նաոմի Քեմփբելը նշել է իր 52-ամյակը Կաննում, որտեղ անցկացվում էր համաշխարհային կինոփառատոնը․ ավելի ուշ հայտնի դարձավ, որ մոդելը մերձակա կղզում նավի վրա երեկույթ է կազմակերպել, որտեղ ներկա են եղել կինոյի բոլոր գերաստղերը։
Այդ երեկույթից հետո նախօրեին մոդելն իր 10 ամսեկան աղջկա հետ Լազուր կղզում զբոսնելիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ մոդելը արդեն մեկ անգամ նշել է այն մասին, որ իր դուստրը որդեգրված չէ սակայն մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ով է հայրը։