Սեքսապաթոլոգ Յուլիա Տոլմաչևան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ նշաններով կարելի է հասկանալ, որ կինը կամ տղամարդը կարող են լինեն իդեալական սիրեկաններ։
Այսպես, տղամարդկանց դեպքում տարիքը կարեւոր դեր է խաղում։ Սեքսապաթոլոգը նշել է, որ 18-ից 25 տարեկան տղամարդիկ առանձնանում են բոցավառությամբ ու կրքով, բայց դա խանգարում է նրանց լինել լավ սիրեկաններ։
«Տղամարդն այնքան է կլանված իր սեփական զգացմունքներով, որ դժվար թե կարողանա կենտրոնանալ որևէ այլ բանի վրա, այդ թվում՝ զուգընկերուհու հաճույքի վրա»,- բացատրել է փորձագետը՝ հավելելով, որ տղամարդկանց լիբիդոն և հորմոնալ ֆոնը փոխվում է քառասուն տարեկանում, և այդ ժամանակ նրանց համար առաջին պլան է մղվում ոչ թե օրգազմի հասնելու ցանկությունը, այլ «ընթացքն ու զուգընկերուհու կողմից հաճույքը վայելելը»:
Ինչ վերաբերում է կանանց, ապա, ըստ Տոլմաչևայի, ամեն ինչ շատ ավելի բարդ է: Մասնագետն ընդգծել է, որ «45-ն էլ է հատապտուղ» արտահայտությունում որոշակի ճշմարտություն կա:
«Խոսքը ոչ այնքան հորմոնների, որքան ապրելակերպի մասին է: Որպես կանոն, այդ ժամանակ երեխաներն արդեն մեծանում են, ժամանակ է լինում ձեզ համար և ըմբռնման, թե ինչ եք ցանկանում, այդ թվում՝ անկողնում։ Եվ այսպես, 45-ամյա կինը շատ ավելի պատրաստ է սեքսի, քան երեսուն տարեկան կինը, ով ունի աշխատանք, փոքր երեխաներ և տուն»,- պարզաբանել է սեքսապաթոլոգը։