Աշխարհի ամենահամեղ 50 ուտեստները՝ ըստ CNN-ի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենահամեղ 50 ուտեստները՝ ըստ CNN-ի

CNN-ը բաց քվեարկության միջոցով ժամանակ առ ժամանակ կազմում է ազգային ուտեստների ավանդական վարկանիշը։ Հարցման մասնակիցներին խնդրում են պատասխանել մի պարզ հարցի. ո՞ր ուտեստն է, իրենց կարծիքով, ամենահամեղն աշխարհում։ Հարցման արդյունքների համաձայն, որին մասնակցել է ավելի քան 35.000 մարդ, ընտրվել են 50 լավագույն ուտեստները աշխարհի տարբեր ծայրերից։

Ինչպես պարզվել է, գուրմանների մեծ մասը նախընտրում է ասիական ուտեստներ, իսկ շատերի գլխավոր ֆավորիտը ինդոնեզական խոհանոցն է։ Ահա մոլորակի 50 լավագույն ուտեստները՝ ըստ CNN-ի ընթերցողների:

Մասսաման քարրի, Թաիլանդ

Ճաշատեսակը համակցում է կոկոսի կաթի մեջ շոգեխաշած կարտոֆիլն ու տավարի միսը։ Համը լրացնում են մասսաման քարրի մածուկը, ինչպես նաև գետնանուշը և շաքարավազը:

Պեկինյան բադ, Չինաստան

Չինական խոհանոցի այցեքարտը մեղրով պատված բադն է՝ եփված ջեռոցում։

Ռամեն, Ճապոնիա

Ռամենը արգանակի մեջ եփված լապշա է։ Կարելի է ավելացնել խոզի միս, թթու վարունգ կամ բանջարեղեն:

Դիմ սամ, Հոնկոնգ

Հոնոնգյան պելմենները պատրաստվում են բրնձի օսլայից։ Որպես միջուկ կարելի է օգտագործել գրեթե ամեն ինչ՝ մսից մինչև բանջարեղեն և մրգեր։

Սոմ Թամ, Թաիլանդ

Կանաչ պապայայից պատրաստված այս աղցանը դուր է գալիս բոլոր զբոսաշրջիկներին առանց բացառության։

Պադ Թայ, Թաիլանդ

Սա հատուկ սոուսով պատրաստված բրնձի լապշա է։ Լապշան սկզբում թրջում են, իսկ հետո տապակում ծովախեցգետնի, սոխի, սխտորի և ձվի հետ:

Տոմ Յամ, Թաիլանդ

Ճաշատեսակը համատեղում է միանգամից մի քանի համ՝ թթու, աղի, կծու և քաղցր: Ապուրը պատրաստվում է հավի արգանակի մեջ, որին ավելացնում են ծովախեցգետին, հավ, ձուկ կամ այլ ծովամթերք։

Սուշի, Ճապոնիա

Իրական սուշին պատրաստվում է ճապոնական սպիտակ մանրահատիկ բրնձից, որը եփում են ճապոնական տեխնոլոգիայով։ Հենց բրինձը հասնում է սենյակային ջերմաստիճանի, դրան ավելացնում են այլ բաղադրիչներ, որոնցից ամենատարածվածը ծովամթերքն է։

Նասի Գորենգ, Ինդոնեզիա

Ճաշատեսակը նախապես եփած, ապա տապակած բրնձի խառնուրդ է՝ մսի, հավի, ծովամթերքի կամ բանջարեղենի ավելացումով:

Ռենդանգ, Ինդոնեզիա

Մսային ռենդանգը ամենատարածվածն է: Ճաշատեսակը մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Լազանյա, Իտալիա

Կիմչի, Կորեա

Հավ և բրինձ, Սինգապուր

Սատեյ, Ինդոնեզիա

Պաղպաղակ, ԱՄՆ

Քյաբաբ, Թուրքիա

Պաղպաղակ, Իտալիա

Կրուասան, Ֆրանսիա

Croissants on a wooden cutting board. Selective focus.

Կանաչ կարի, Թաիլանդ

Ֆո, Վիետնամ

Ձուկ և կարտոֆիլ ֆրի, Անգլիա

Ձվի տարտալետկաներ, Հոնկոնգ

Պուլկոգի, Կորեա

Տապակած բրինձ, Թաիլանդ

Շոկոլադ, Մեքսիկա

Պենանգ Ասսամ Լակսա, Մալայզիա

Տակո, Մեքսիկա

Խոզի խորոված, Հոնկոնգ

Չիլի ծովախեցգետին, Սինգապուր

Չիզբուրգեր, ԱՄՆ

Տապակած հավ, ԱՄՆ

Օմար, ցանկացած երկիր

Ծովամթերքներով պաելիա, Իսպանիա

Ծովախեցգետնի պելմեններ, Հոնկոնգ

Նեապոլիտանական պիցցա

Նամ Տոկ Մու սոուսով խոզի միս, Թաիլանդ

Կարտոֆիլի չիպսեր, ԱՄՆ

Տաք բրաունի վանիլային պաղպաղակով, ցանկացած երկիր

Մասալա դոսա, Հնդկաստան

Բիբիմբապ, Կորեա

Կալբի, Կորեա

Բուրգեր, Գերմանիա

Ֆահիտոս, Մեքսիկա

Լակսա, Սինգապուր

Ռոտի Պրատա, Սինգապուր

​​Թխկու օշարակ, Սինգապուր

Ֆետուչինո Ալֆրեդո, Իտալիա

Պարմայական խոզապուխտ, Իտալիա

Լեչոն, Ֆիլիպիններ

Գոյ Քուոն, Վիետնամ

Պատրաստեց Անի Գաբուզյանը