Բաղադրիչներ
- Կաթ – 1 բաժակ
- Կակաոյի փոշի – 3 ճ/գ
- Շաքարավազ – 3 ճ/գ
- Ալյուր – 3 ճ/գ
- Կարագ – 70-80 գրամ
- Շոկոլադե սալիկ – 1/4 հատ
Պատրաստման եղանակը
- Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, ալյուրը և կակաոն: Խառնել:
- Դնել կրակի վրա և ժամանակ առ ժամանակ խառնել, որ չայրվի:
- Եռալուց հետո մեկ րոպե եփել և վերցնել կրակից: Սառեցնել 20 րոպե:
- Ավելացնել կարագը և խառնել:
- Լցնել զանգվածը տարաների մեջ, զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը