Բրիտանացի բժիշկները բացատրել են սեքսի օգտակարությունը տղամարդկանց համար՝ կարևոր որոշումներ կայացնելիս։ Մասնագետները դա հիմնավորել են նրանով, որ մտերմությունից հետո օրգանիզմում արտադրվում են հորմոններ, որոնք պատասխանատու են պարզ ուղեղի և հստակ մտածողության համար, ասվում է The Sun-ի հոդվածում։
Նյութի հեղինակը, անդրադառնալով բժիշկ Պիպա Մերֆիի ուսումնասիրությանը, ասել է, որ սեքսի ժամանակ արտադրվում է օքսիտոցին, դոֆամին, էնդորֆին։
«Դրանք բոլորն օգնում են ձեզ լավ զգալ, ավելի կենտրոնացած և հավասարակշռված, ինչպես նաև թույլ են տալիս ավելի մոտենալ ձեր զուգընկերոջը», – բացատրել է Մերֆին իր աշխատանքում: Բացի այդ, կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը նվազում է, ինչը վկայում է, որ որքան շատ է սեքսը, այնքան ավելի քիչ սթրեսը։
Մասնագետը վստահ է՝ սեքսը վերացնում է շեղումները և օգնում է պարզ ուղեղ ունենալ և ազատվել մտքերի մշուշից։