Ո՞ր հատապտուղն է արդյունավետորեն այրում որովայնի ճարպը
Advertisement 1000 x 90

Ո՞ր հատապտուղն է արդյունավետորեն այրում որովայնի ճարպը

Վիսցերալ ճարպը կարեւոր է մարմնի ընդհանուր դրական առողջության համար: Ճիշտ քանակությամբ այն երկու կարեւոր դեր է խաղում՝ պաշտպանում է ներքին օրգանները եւ հանդես է գալիս որպես էներգիայի պահեստային աղբյուր։ Բայց եթե ներքին օրգանների ճարպի մակարդակը չափազանց բարձր է, ապա մեծանում է նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Վիսցերալ ճարպի մակարդակը վերահսկելու լավագույն միջոցներից մեկը դիետան է:

Դիետոլոգ Վասիլիսա Պոնոմարեւայի խոսքով՝ ազնվամորին արդյունավետորեն այրում է ներքին օրգանների ճարպը։

«Ազնվամորին կարող է այրել ներքին օրգանների ավելորդ ճարպը երեք անգամ ավելի արագ, քան չիլի պղպեղը: Դրա պատճառը կապված է միացության առկայության հետ, որը հայտնի է որպես ազնվամորու կետոն: Այս կետոնը նման է կապսաիցինի քիմիական կառուցվածքին, որը, ինչպես հայտնի է, օգնում է այրել ճարպը: Ազնվամորին կարող է օգտակար դիետիկ արտադրանք լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ներքին օրգանների ճարպից եւ բարելավել իրենց առողջությունը»,- ասել է նա։

Բացի սննդակարգի փոփոխություններից, ներքին օրգանների ճարպից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը ակտիվ ապրելակերպ վարելն է: Դիետոլոգը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե մարզվել։ Այնուամենայնիվ, որքան շատ է մարդը զբաղվում, այնքան ավելի արագ է այրվում ճարպը:

news.am