Երգիչ Արաբո Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է դստեր լուսանկարներով և շնորհավորել փոքրիկին ծննդյան կապակցությամբ:
Հրապարակմանը կից նա գրել է. «Սիրտս ջերմացնում են երկու արևներ: Իմ փոքրիկ արևն արդեն բոլորեց 1 տարին, 1 տարի է, ինչ քեզանով կյանքս վերածել ես հեքիաթի աղջիկս…Մեր ՍՈՍԵ, մեր լույս, մեր ուժ… մեծանաս անամպ և խաղաղ երկնքի տակ: Անունդ և ինքնությունդ բարձր պահես աշխարհում… Իմ ՍՈՍԵ, իմ սրտի զարկ… ծնունդդ շնորհավոր»: