Dior ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է 2017 թվականի աշուն-ձմեռ տարեշրջանի հագուստի՝ Dior Homme նոր հավաքածուն: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Հոլովակում նկարահանել են ռեյվերների, որոնք պարում են տեխնո-երաժշտության ներքո: Նկարահանումներն անցկացվել են Փարիզում կազմակերպված Նորաձևության շաբաթի շրջանակներում տղամարդկանց հավաքածուի ցուցադրությունից հետո:
Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ և պարֆյումերիա, այլև դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաև մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: