Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են Վիեննայում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում Անահիտը սպորտային հագուստ է կրում։ Կադրեր են ներառված նաեւ նրա ամուսնու հետ։ «Վիեննան թաթախված է արվեստով, պետք է ուղղակի բացել աչքերդ, քայլել երկու քայլ ու վերջ․ ամեն շենք մի պատմություն, ամեն այգի մի նոր մեղեդի, դասականն ամենուր է։ Թվում է, թե հայտնվել ես մի սիմֆոնիկ երաժշտության մեջ, որ դու ինքդ ես թավջութակը կամ ստեղը դաշնամուրի»,- գրել է նա։