Ավստրալիայի հղի բնակչուհին խոստովանել է, որ դարձել է ամուսնական զույգի հարաբերություններում երրորդ մարդը և սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ՝ իր բարձր լիբիդոյի դեմ պայքարելու համար։ Ավստրալուհու պատմությունը հրապարակել է Daily Mail-ը։
Մելբուրնից 32-ամյա Էմիլի Մեյը պոլիամոր է և կարիերա է կառուցել OnlyFans-ում՝ հրապարակելով իր մերկ լուսանկարները: Նա պնդում է, որ տարեկան վաստակում է մոտ 300 հազար ավստրալիական դոլար (մոտ 13 մլն ռուբլի)։ Կնոջ սեքսուալ ցանկությունը մեծացել է երկրորդ հղիության ընթացքում, ուստի նա դիմել է իր հետևորդներին, այդ թվում՝ ամուսնական զույգերին՝ նրանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Մոդելը պատմել է, որ առաջին հղիության ընթացքում իր լիբիդոն նույնպես աճել էր։
Մեյը խոստովանում է, որ այժմ գրգռվածության աճի պատճառով օրգազմ է պետք ապրել օրական հինգ անգամ, մինչդեռ նախկինում շաբաթական երեք անգամը բավական էր։ Նա պատմել է, որ առաջնեկի ծնվելուց հետո իր լիբիդոն նվազել էր, սակայն այս անգամ հույս ունի պահպանել այն նույն բարձր մակարդակի վրա։