Այգիներում եւ լողափում որպես խորտիկ քաղցր բամբակ, քաղցրավենիք, կարկանդակներ եւ բուլկիներ, ինչպես նաեւ պաղպաղակ է առաջարկվում, իսկ հանգստի բոլոր վայրերի հիթը խաշած եգիպտացորենն է։
Քաղցրավենիքի եւ բամբակի, ինչպես նաեւ անհասկանալի ծագման կարկանդակների պոտենցիալ վնասը բազմիցս քննարկվել է՝ ե՛ւ որպես հիմնական սնունդ, ե՛ւ որպես խորտիկ, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:
«Ամենակարեւորի մասին» հաղորդաշարում բժիշկ Սերգեյ Ագապկինը նշել է, որ խաշած եգիպտացորենը կարելի է մաքուր օդին առողջ խորտիկ անվանել, ընդ որում՝ ավելի օգտակար, քան պաղպաղակը։
«Եգիպտացորենը քաղցր են համարում: Բայց եթե մտածենք, թե որքան շաքար կա դրա մեջ, ապա դրանում ընդամենը մոտ 2 խորանարդ կա, այսինքն՝ 4 գրամ: Իսկ մի բաժակ պաղպաղակի մեջ կա արդեն 5 այդպիսի խորանարդ, գումարած ավելի շատ ճարպեր»,- ասել է Սերգեյ Ագապկինը:
Եգիպտացորենը հիանալի տարբերակ է խորտիկի համար։ Բացի այդ, ինչպես հավելել սննդաբան Միխայիլ Գինզբուրգը, այն նաեւ դրական է ազդում առողջության վրա։ Այսպիսով, այն անհրաժեշտ է լավ տրամադրության համար, քանի որ տրիպտոֆան է պարունակում։ Եգիպտացորենն օգնում է հոդերի առողջությանը սիլիցիումի պարունակությամբ, որն անհրաժեշտ է աճառը ծածկող նյութի արտադրության համար: Այն կարելի է ուտել ծերացումը կանխելու համար՝ դրանում սելենի առկայության պատճառո, որը հակաօքսիդանտ է եւ պաշտպանում է առաջադիմող աթերոսկլերոզից եւ բորբոքումից:
Մթերքը նաեւ բիոտին է պարունակում, որն օգտակար է մաշկի, մազերի եւ եղունգների համար՝ նպաստելով բջիջների երիտասարդացմանը: Բացի այդ, եգիպտացորենն օգնում է նաեւ արյան ձեւավորմանը։