ԱՄՆ-ում ոստիկանը 1,5 միլիոն դոլարի վճար է ստացել՝ իր աշխատասենյակի դռանը նացիստական խորհրդանիշներ փակցնելուց հետո աշխատանքից ազատվելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
2020 թվականին Քենթի ոստիկանության աշխատակից Դերեկ Կամերզելն իր աշխատասենյակի դռան վրա փակցրել է ՍՍ-ի բարձրաստիճան սպաների տարբերանշանները։ Դրանից հետո տղամարդուն առանց վարձատրության երկու շաբաթով հեռացրել են ծառայությունից։
Շատերը կարծում էին, որ նման պատիժը չափազանց մեղմ է ոստիկանի համար։ Պաշտոնյաները փորձել են հեռացնել Կամերզելին իրավապահ մարմիններից, սակայն դա չի հաջողվել, քանի որ երկիրը թույլ չի տալիս կրկնակի պատիժ` նույն հանցագործության համար։
Քաղաքի վարչակազմը ստիպված է եղել ավելի քան 1,52 մլն դոլար փոխհատուցում հատկացնել, որպեսզի սպան ինքնակամ լքի իր պաշտոնը։