Մատուցվում է՝ անմիջապես:
Նախն. ժամանակ՝ 5 րոպե:
Պատրաստման ժամանակ՝ 10 րոպե:
Բաղադրիչներ
- եգիպտացորեն պահածոյացված – 340 գր
- սունկ շամպինիոն պահածոյացված – 300 գր
- վարունգ – 6 հատ
- խոզապուխտ – 340 գր
- սոխ կանաչ – 60 գր
- մայոնեզ – 200 գր
Պատրաստման եղանակ
Պահածոյացված սունկը կտրատում ենք։ Այնուհետև պահածոյացված եգիպտացորենի ջուրը թափում ենք և եգիպտացորենը լցնում աղցանամանի մեջ։
Խոզապուխտը ձողիկներով կտրատում ենք։
Այնուհետև նույն ձևով կտրում ենք նաև թարմ վարունգները և ավելացնում ենք կանաչ սոխի թևերը։
Այդ ամենը խառնում ենք, աղ անում և մայոնեզով համեմում։ Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ։
Այսպիսի աղցան հարմար է պատրաստել հատկապես այն ժամանակ, երբ ժամանակի խնդիր ունենք։ Արագ, համեղ և շատ հեշտ:
cooks.am