Արդյո՞ք սննդի նախասիրությունները կապված են գեների հետ
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք սննդի նախասիրությունները կապված են գեների հետ

Մարդիկ, որոնք երբեք չեն կարողացել հաղթահարել բրոկկոլիի հանդեպ իրենց հակակրանքը կամ կարտոֆիլի չիփսի հանդեպ սերը, կարող են մեղքի մի մասը գցել իրենց գեների վրա, ասվում է նախնական ուսումնասիրության մեջ, գրում է UPI-ը։

Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 6200 չափահաս, պարզել է, որ փոխկապակցվածություն կա ճաշակի հետ կապված որոշ գեների եւ սննդի որոշակի խմբերի նկատմամբ մարդկանց նախասիրությունների միջեւ:

Ըստ հետազոտող Ջուլի Ջերվիսի՝ գործոնները՝ մշակույթից մինչեւ տնտեսագիտություն, ազդում են սննդակարգի վրա:

Բայց հետազոտության արդյունքները ընդգծում են ճաշակի հետ կապված գեների դերը սննդի ընտրության հարցում, ասում է նա:

Մարդիկ հաճախ չգիտեն, թե ինչու են դժվարանում ուտել այնպիսի բաներ, որոնք գիտեն, որ օգտակար են իրենց համար, օրինակ՝ կանաչ բանջարեղենը, նշել է Ջերվիսը:

Ընդհանուր առմամբ, հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, որոնք դառը համով բարձր միավորներ ունեն, հակված են ավելի քիչ ամբողջական հացահատիկ ուտել, քան նրանք, ովքեր ցածր միավորներ ունեն: Նմանապես, աղի համերի նկատմամբ գենետիկ զգայունություն ունեցող մարդիկ ավելի քիչ բանջարեղեն են օգտագործել։

news.am