Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Քրիստինե Գրիգորյանի նորաձևության փակ երեկոյին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Քրիստինե Գրիգորյանի նորաձևության փակ երեկոյին

Երեկ կայացել է Քրիստինե Գրիգորյանի նորաձևության փակ շոուն, որի շրջանակներում պոդյումում նրա սաներն էին, նաև հայտնի մարդկանց երեխաներ:

Tert.am Life–ը ներկա է եղել փակ ցուցադրությանն ու ներկայացնում է երեկույթի մանրամասները։

Փակ ցուցադրությունն իր մեջ ներառում էր նաև բարեգործական ծրագիր, որի շրջանակներում մի շարք մանկատան սաներ մրցանակներ և նվերներ են ստացել Քրիստինե Գրիգորյանի կողմից: Tert.am Life-ի հետ զրույցում նա ներկայացրել է մանրամասներ: «Այս ցուցադրության շրջանակներում բեմելու են երեխաներ, լինելու է նաև մրցույթ, որի շրջանակներում հաղթելու են բոլորը, քանի որ բոլորին տալու ենք տիտղոսներ և նվերներ: Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն երեխաներին կրթել և սովորեցնել գեղեցիկը»,- ասել է Քրիստինե Գրիգորյանը:

Եգոր Գլումովը հումորային իրեն հատուկ ոճով վարում էր ցուցադրությունը, իսկ հյուրերի թվում էին Սիլվա Հակոբյանը, Լիդուշիկը, Իրինա Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Աստղիկ Ալավերդյանը:

«Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը նաև ցուցադրությանը ներկա էր, որպես մայրիկ, քանի որ իր երկու կրտսեր աղջիկները ևս բեմում էին:

Երեկոյի երաժշտական մասն ապահովեցին Սիլվա Հակոբյանը, որը ելույթ ունեցավ հղի կարգավիճակով, իսկ բեմում նրանք 3-ով էին, քանի որ նրա հետ միասին բեմում էր նրա դուստրը՝ Միլան:

Երաժշտական ելույթներով նաև հանդես եկան Լիդուշիկը, Սոֆի Մխեյանը և Վրեժ Կիրակոսյանը։

Ժյուրիի կազմում էին դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, մոդել և լրագրող Անի Քոչարը, Նատալյա Ռոտենբերգը և երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

Մեզ հետ զրույցում Նատալյա Ռոտենբերգը նաև շեշտեց, որ նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են և ունեն համախմբող տարրեր: «Նման գեղեցիկ միջոցառումները պետք է հաճախ իրականացվեն, քանի որ սա նաև ընտանեկան ենթատեքստ ունի, ընտանիքի բոլոր անդամները գալիս են երեխաներին քաջալերելու, տեսնելու նրանց աշխատանքը: Շատ ուրախ եմ նաև, որ այսօր չկան հատուկ անվանակարգեր և բոլորը տուն են գնալու նվերներով և երջանիկ»,- նշել է Նատալյա Ռոտենբերգը:

tert.am.life