«Վանիլային շիկահեր» անվանումն առաջացել է վարսահարդարների ասոցիացիայի շնորհիվ. շիկահերի բարդ բաց երանգը հիշեցնում է վանիլային աղանդեր: Սա, կարելի է ասել, միակ դեպքն է, երբ դուք կարող եք ձեզ թույլ տալ Vanilla Blond՝ չվնասելով կազմվածքին:
Wella Professionals-ի ոճաբան Ստեֆան Շոլցի խոսքերով, վանիլային շիկահերը համատեղում է բեժի շատ տարբեր երանգներ. շնորհիվ թեթև, տաք երանգների և առանձին սառը շեշտադրումների խառնուրդի, այս երանգավորումը շատ ավելի բնական է թվում, քան թելերի արմատական գունաթափումը Մերլին Մոնրոյի ոճով:
Բացի այդ, 2022թ. ամռան ամենանորաձև գույնը հիանալի կերպով համադրվում է մաշկի և աչքերի ցանկացած երանգի հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը