Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 1 հատ
- Սոխ – 1/2 գլուխ
- Գազար – 1 հատ
- Դափնու տերև – 1 հատ
- Աղ, սև պղպեղ
- Լոլիկ – 2 հատ
- Վարունգ – 1 հատ
- Բուլղարական պղպեղ – 1 հատ
- Հազարի տերևներ
- Կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
- Լվանալ հավի կրծքամիսը և հեռացնել կաշին:
- Հավի միսը դնել ջրով լի կաթսայի մեջ: Եռալուց հետո ավելացնել գազար, սոխ, աղ և պղպեղ։ Եփել 20-30 րոպե, այնուհետև կաթսան վերցնել կրակից:
- Աղցանի բոլոր բաղադրիչները՝ լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը և հազարի տերևները կտրատել և խառնել։ Համեմել կիտրոնի հյութով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը