Հարաբերությունների փորձագետ, սեքսապաթոլոգ Անաբել Նայթը նշել է սեռական կյանքի որակը բարելավելու և սեռական առումով բարեկեցիկ մարդ դառնալու ուղիները։ Նրա խոսքերը մեջբերում է Metro-ն։
Նայթն ասել է, որ սեքսը և օրգազմը շատ կարևոր են մարդու առողջության համար. բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ կանոնավոր մտերմությունը նպաստում է իմունիտետի համակողմանի ամրապնդմանը: Բայց միևնույն ժամանակ, ինչպես նշել է փորձագետը, սեռական կյանքի որակն ուղղակիորեն կախված է մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակից։ Նրա խոսքով՝ զուգընկերների միջև շփման բացակայությունը և ինքդ քո հանդեպ ազնվության բացակայությունը բացասաբար են անդրադառնում սեռական բարեկեցության, առողջության և մտերմությունը վայելելու ունակության վրա։
Ինտիմ կյանքի որակի բարելավմանը կօգնի նաև նրա բազմազանությունն ու բաց լինելն ամեն նորի հանդեպ, կարծում է փորձագետը։ «Հաղորդակցությունը, հետազոտումը և փորձարկումը հաճույքի եռանկյուն են զուգընկերների համար: Ես կողմնակից եմ, որ տարբեր բաներ փորձես և քեզ ոչինչ չարգելես»,- բացատրել է Նայթը։ Մասնագետն առաջարկել է հագնել գեղեցիկ ներքնազգեստ և չամաչել մեծահասակների խանութի զանազան սեքս խաղալիքներ և այլ ապրանքներ օգտագործելուց, քանի որ դա ստեղծում է այսպես կոչված «դրական ակնկալիք»՝ սեփական սեքսուալության գիտակցումից հուզմունքի զգացում, զգայականություն և. ի վերջո, բարելավում է ինտիմ կյանքի որակը և սեքսից բավարարվածությունը: