Կարկանդակ
Advertisement 1000 x 90

Կարկանդակ

Բաղադրամասեր

Կարկանդակի խմորի համար՝ 650 գ ալյուր, 40 գ յուղ, 50 գ շաքար, 2 հատ ձու, 30 գ թթխմոր, 7 գ աղ, 150 գ ջուր, 120 գ կաթ: – Լցոնի համար՝ 750 գ միս, 300 գ սոխ, 300 գ յուղ, 80 գ բրինձ, 3 հատ ձու, աղը, պղպեղը, կանաչին՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Մեկ կիլոգրամ խմոր ստանալու համար՝ 150 գ գոլ ջրի մեջ (30—35°) լուծել 30 գ թթխմոր, լցնել 300 գ ալյուր և թույլ խմոր հունցել, երեսին այյուր ցանել և թթվացնել 2—3 ժամ։

Երբ թթխմորի ծավալը 2—3 անգամ մեծանա, դրան ավելացնել 7 գ աղ, մեկ ձու, 50 գ շաքար, 55 գ յուղ, 120 գ կաթ կամ մածուն և շաղախել սովորական խմոր։

Խմորը դնել թթվելու 1 —2 ժամ։

Պատրաստի խմորը դնել ալյուր ցանած սեղանին, գնդեր պատրաստել, գրտնակել 2 մմ հաստության լավաշներ, կտրտել թեյի ափսեի մեծության կլոր կտորներով, յուրաքանչյուրի կենտրոնում դնել 30—35 գ որևէ լցոն պատրաստած ձավարեղենից, բանջարեղենից, մսից, ձկից կամ այդ մթերքների խառնուրդից։

Խմորի եզրերը ծալել և միացնել այնպես, որ կիսալուսնաձև դաոնա։ Ապա կտորները դասավորել յուղ քսած ջեոոցաթիթեղի վրա, 4 — 5 սմ իրարից հեոու և թողնել, որ 15 — 20 րոպե հանգստանան, դրանից հետո կտորների երեսին ձվի դեղնուց քսել։

Թխել փռում կամ ջեռոցում 10—15 րոպե, 230—250° ջերմության տակ։

xohanoc.am