Նախկին պոռնոդերասանուհի Միա Խալիֆան TikTok-ի տեսանյութում ասել է, որ կարող է ձեռք բերել ցանկացած տղամարդու, բայց դա երբեք չի եղել իր կյանքի նպատակը։ Այդ մասին գրում է Daily Star-ը։
«Տղամարդիկ ամենապարզ բանն են աշխարհում», – ասում է 29-ամյա Խալիֆան: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես եք դուք և մեկ այլ կին ստացել նույն տղամարդուն, դա այն պատճառով է, որ տղամարդիկ ամենահեշտ հասանելի բանն են աշխարհում»:
Լիբանանցի պոռնոդերասանուհին նշել է, որ ինքը երբեք տղամարդկանց չի ցանկացել և չի գայթակղել նրանց։
«Իհարկե, ոմանք գրավեցին իմ աչքը, բայց ոչ մի տղամարդ չկար, որ ես ցանկանայի և չստանայի, քանի որ տղամարդիկ էժան են», – բացատրել է նա:
Տեսանյութը TikTok-ում հավաքել է 213 հազար հավանում և բուռն քննարկումների տեղիք է տվել մեկնաբանություններում։ Ոմանք ասում էին, որ պոռնոդերասանուհու համար հեշտ է տղամարդ ձեռք բերել, քանի որ նա գեղեցիկ է, մյուսները քննադատում էին նրան հակառակ սեռի ներկայացուցիչների մասին վիրավորական մեկնաբանությունների համար։