Ո՞ր ամառային մթերքներից կարելի է աննկատ գիրանալ
Advertisement 1000 x 90

Ո՞ր ամառային մթերքներից կարելի է աննկատ գիրանալ

Բոլոր տեսակի հատապտուղների, քաղցր մրգերի եւ բանջարեղենի չափից ավելի շատ օգտագործումը կարող է ավելորդ քաշի հանգեցնել: Թե ո՞ր մթերքներն այդպիսի հատկություններ ունեն, «Երեկոյան Մոսկվա»-ին պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի կարծիքով՝ ձմերուկը ամենավտանգավոր հատապտուղներից մեկն է:

«Իսկապես, ձմերուկը ցածր կալորիականությամբ մթերք է։ Բայց խնդիրն այն է, որ մենք ձմերուկի ոչ թե երկու փոքր կտոր,  որ հսկայական կտորներ ենք ուտում՝ չնկատելով, որ կերել ենք ձմերուկի կեսը»,- ասել է Սոլոմատինան։

Բժիշկը վստահեցրել է, որ կազմվածքի համար մթերքի վնասակարության բացակայությունը պայմանավորված է բազմաթիվ կարծրատիպերով։ Իրականում, այս հյութալի ամառային հատապտուղը շատ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի։ Եւ առանց ֆիզիկական վարժությունների այն շատ ուտելու դեպքում օրգանիզմ մտնող գլյուկոզան կսկսի ճարպի վերածվել եւ նստվածքա տալ կոնքերի հատվածներում:

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանն օգնում է բոլորի սիրելի քաղցր բալը։ Այն եւս մեծ քանակությամբ են ուտում, եւ, որպես կանոն, այս կորիզավոր մրգի պտուղները ոչ ոք սահմանափակ քանակությամբ չի օգտագործում:

Ամառային մրգերի ցանկում, որոնք պետք է բացառել սննդակարգից, եթե նպատակ կա պահպանել սլացիկ կազմվածքը, բժիշկը նշել է խաղողը։ Այն եւս բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ասել է նա։

Բանջարեղենի շարքում, որոնք հում վիճակում առողջարար են, իսկ խաշած վիճակում՝ վնասակար, կարելի է առանձնացնել այն բոլոչ բաղադրիչները, որոնք հարմար են վինեգրետով աղցան պատրաստելու համար:

Աննկատ կարելի է քաշ հավաքել տարատեսակ ամառային զովացուցիչ ըմպելիքներից եւ քաղցրեղենից՝ գարեջուր, թարմ քամած հյութեր, սմուզիներ, պաղպաղակ եւ լիմոնադ:

Եթե ​​չեք ցանկանում հրաժարվել այս սեզոնային մթերքներից, սակայն երազում եք իդեալական կազմվածք ունենալ, ապա պետք է դրանք օգտագործել սահմանափակ քանակությամբ եւ չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին։

news.am