Մինչ այժմ համարվում էր, որ մարդիկ պատրաստ են չափից շատ բարձր կալորիականությամբ կամ կալորիաներով հարուստ մթերքներ ուտել՝ դրանք օգտագործելով այնպես, ինչպես ցածր կալորիականությամբ մթերքները:
Բրիստոլի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ ենթագիտակցորեն սահմանափակում են չափաբաժինները՝ կախված սննդի կալորիականությունից:
Դա, ըստ հետազոտողների, պայմանավորված է բնածին սննդային իմաստությամբ կամ սննդային ինտելեկտով, կամ մարդկանց կողմից ընդունվող սննդի սննդանյութերի պարունակությանն արձագանքելու կարողությամբ:
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition ամսագրում։
Այս հետազոտության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների արձագանքները սննդընդունմանը վերահսկվող միջավայրում: Նրանք հետեւել եւ գրանցել են 20 առողջ մեծահասակների կերակուրները, ովքեր 4 շաբաթ ապրել են մետաբոլիկ հիվանդանոցի հիվանդասենյակում:
Գիտնականներն իրենց հետազոտության մեջ ներառել են նաեւ Մեծ Բրիտանիայում սննդակարգի եւ սնդընդունման ազգային հետազոտության մեջ ներգրավված «ազատ ապրող» մասնակիցներին: Նրանք 7 օրվա ընթացքում բոլոր ուտելիքներն ու խմիչքները գրանցում էին սննդընդունման օրագրում։
Ընդհանուր առմամբ, հետազոտողները վերլուծել են 32162 կերակուր՝ բացառելով նախուտեստներն ու բարձր խտությամբ սնունդը: Հետազոտողները գրանցում էին բոլոր կերակուրների կալորիականությունը, քաշը եւ էներգետիկ խտությունը:
Գիտնականներն օգտագործում էին չափաբաժնի չափի երկբաղադրիչ մոդելը: Նրանք չաձն օգտագործում էին որպես առաջնային ազդանշան էներգիայի ցածր պարունակությամբ սննդի համար եւ կալորիաների պարունակությունը՝ որպես առաջնային ազդանշան ավելի մեծ էներգիա պարունակող մթերքների համար:
Հետազոտությունը դեռ վաղ փուլում է։ Հաջորդ քայլերը, ըստ Ֆլինի, կլինեն անհատական տատանումների ուսումնասիրությունը՝ տեսնելու համար, թե մարդկանց որ խմբերն ու առանձին մարդիկ են սննդի նկատմամբ զգայունության տարբեր աստիճաններ ցուցաբերում:
Գիտնականների խոսքով՝ այս հետազոտությունը ընդլայնում է մեր պատկերացումները սննդային ինտելեկտի եւ դրա փոփոխությունների մասին։
Այս հետազոտության հիմնական հետեւությունն այն է, որ որոշ մակարդակներում մարդիկ կարող են ինքնուրույն կարգավորել կալորիաների ընդունումը եւ բնական կերպով կարգավորել չափաբաժինները՝ շատ ուտելու բացասական հետեւանքները նվազեցնելու համար: