ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է բրոշյուր, որում նկարագրված են կապիկի ծաղիկի կանխարգելման համար անվտանգության նախազգուշական միջոցները: Մասնավորապես, նրանք հայտարարել են հագուստով սեքսով զբաղվելու անհրաժեշտության մասին, իսկ ավելի լավ է այն ամբողջությամբ փոխարինել վիրտուալով, News.ru-ի փոխանցմամբ` գրում է Daily Mail-ը։
Հրատարակությունը նշում է, որ կապիկի ծաղիկով վարակվելը հիմնականում կապված է հիվանդի մաշկի վարակված հատվածներին դիպչելու հետ։ Այսպիսով, մարդկանց պոտենցիալ վարակներից պաշտպանելու համար համաճարակաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել առանց հագուստի սեքսից։
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս դադարեցնել համբուրվելը, ձեռքերն անընդհատ օճառով լվանալ և ձեռնաշարժությամբ զբաղվել զուգընկերոջից 1,8 մետր հեռավորության վրա։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները վստահորեն նշել են, որ նման միջոցառումները կդանդաղեցնեն կապիկի ծաղիկի տարածումը։