
Ավելի լավ է սմուզին պատրաստելուց անմիջապես հետո խմել, քանի որ այս ըմպելիքը հնարավոր չէ պահել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի առողջապահության նախարարության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։
Սննդաբանի խոսքով՝ ուտելիս կշտանալու զգացողությունը միանգամից չի առաջանում, ինչի պատճառով սմուզին նույնպես պետք է խմել դանդաղ ու փոքր կումերով։ Դա թույլ կտա վերացնել սովի զգացումը եւ խուսափել շատ ուտելուց, պարզաբանել է մասնագետը։
Միաժամանակ նա խորհուրդ է տվել պատրաստի սմուզի գնելիս ուշադրություն դարձնել դրա պահպանման պայմաններին ու ժամկետին։