
Plus-size մոդել Էշլի Գրեհեմը կորսետով լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ցույց տալու, թե ինչպիսի տեսք ունի իր մարմինը ծննդաբերությունից հինգ ամիս անց: Այս մասին գրում է Page Six հրատարակությունը։
Կադրերում կարելի է տեսնել, որ մոդելն ունի ձգվող նշաններ։
Էշլի Գրեհեմը հինգ ամիս առաջ երկվորյակ տղա է լույս աշխարհ բերել։ Ծննդաբերությունը դժվար էր, բայց մայիսին մոդելը վերադարձավ աշխատանքի. Գրեհեմը մերկ լուսանկարվեց Spanx-ի համար և համագործակցություն սկսեց Knix ներքնազգեստի ապրանքանիշի հետ: