
Լրագրող Մարիա Չիորանդոն ասել է, որ առանց կրծկալի հագուստ կրելը նոր թրենդ է դարձել։ Համապատասխան նյութը հայտնվել է Daily Mail կայքում։
Խմբագրի խոսքով՝ կանայք կարանտինի ժամանակ սկսել են հրաժարվել ներքնազգեստից՝ հանուն հարմարավետության։ Այս սեզոնին այս նորաձևությանը շարունակում են հետևել երգչուհիներ Դուա Լիպան, Լիլի Ալենը և Ռիտա Օրան, դերասանուհիներ Ջոյ Քորիգանը և Քիրստեն Ստյուարտը, ինչպես նաև մոդելներ Ալեսանդրա Ամբրոսիոն և Բելլա Հադիդը։
Չիորանդոն ընդգծել է, որ սոցիալական մեդիայի ազդեցիկներից շատերը խոստանում են այլևս երբեք «իրենց կուրծքը բանտ չվերադարձնել»: Բացի այդ, հայտնիները չեն կրում նշված հագուստը և ամենօրյա հանդերձանք կազմելիս, և կարմիր գորգ դուրս գալիս։ Միևնույն ժամանակ, աստղերը համատեղում են այս թրենդը հագուստի կամ թափանցիկ գործվածքի խորը կտրվածքների հետ, նշում է փորձագետը։