Բժիշկը պատմել է, թե ինչից պետք է կախված լինի սեքսի դիրքի ընտրությունը
Advertisement 1000 x 90

Բժիշկը պատմել է, թե ինչից պետք է կախված լինի սեքսի դիրքի ընտրությունը

Կոնկրետ դիրքի հարմարավետությունն ու օգտակարությունը պետք է որոշվի սեքսի ժամանակ զուգընկերների զգացողություններով: Այս մասին «Газете.Ru»-ին հայտնել է սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, Սեքսոլոգիայի միջազգային ակադեմիայի ուսուցչուհի Ելենա Մալախովան։

Ըստ մասնագետի՝ դիրքի ընտրության հարցում կարևոր գործոն է կնոջ էրոգեն գոտու տեղակայումը։

«Եթե կնոջ էրոգեն գոտիները տեղայնացված են ծլիկում, ապա նրա համար նախընտրելի դիրքը կլինի հեծյալի կեցվածքը, քանի որ այս կերպ այն կարող է անուղղակիորեն գրգռվել առնանդամի կողմից։ Եթե ​​կինը հեշտոցի հետևի պատի երկայնքով էրոգեն գոտիներ ունի, ապա նախընտրելի կլինի դիրք ընդունել մեջքի վրա պառկած՝ ոտքերը բարձր վեր բարձրացրած»,- պարզաբանել է Մալախովան։

Ինչպես հավելել է սեքսապաթոլոգը, եթե սեքսի ժամանակ կնոջ էրոգեն գոտին խթանվում է, և կարողանում է հասնել օրգազմի, ուրեմն դա աղջկա համար ամենահարմար դիրքն է։

lurer.com