Ալմոյշավենա: Ոչ, սա հմայախոսություն չէ, այսպես կոչվում են շատ համեղ խրթխրթան քաղցր բլիթները, որոնք պատրաստում են Իսպանիայի հրեաները:
Ջեռոցում պատրաստվող բլիթների բաղադրատոմսը
Բաղադրիչներ
- Ջուր – 200 մլ
- Կարագ – 50 գ
- Բուսայուղ – 50 գ
- Ալյուր – 130 գ
- Աղ – 1 պտղունց
- Ձու – 3 հատ
- Շաքարավազ – 5 ճ/գ
- Աղացած դարչին
Պատրաստման եղանակը
- Ջուրը եռացնել, ավելացնել կարագը և բուսայուղը:
- Երբ կարագը հալվի, վերցնել կրակից, ավելացնել ալյուրը և աղը: Խմորը խառնել բահիկով:
- Հիմա աստիճանաբար ավելացնել ձվերը, առանց շտապելու խառնել:
- Տապակը պատել յուղաթղթով, վրան քսել բուսայուղ: Խմորը տարածել ամբողջ տապակի վրա:
- Խմորի վրա ցանել շաքարավազ և աղացած դարչին:
- Թխել 180 աստիճան ջեռոցում 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը