Սննդաբան Ելենա Ռուդնեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու խորհուրդ չի տրվում ամեն օր ապուր ուտել։
Մասնագետը նշել է, որ երկար ժամանակ կարծիք կար, որ ճաշին առաջին ճաշատեսակները բարելավում են մարսողությունը եւ դրական են ազդում առողջության վրա։ Ընդ որում, չգիտես ինչու, լռում էին մի շարք մշակույթների գոյության մասին, որտեղ մարդիկ ընդհանրապես ապուրներ չեն ուտում, բայց աղեստամոքսային համակարգի եւ ընդհանրապես ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն:
Ռուդնեւայի խոսքով՝ բորշը այնքան օգտակար տարրեր է պարունակում, որքան դրա բաղադրիչներն առանց արգանակի։ Այսինքն՝ ապուրների եւ դրանց բաղադրության մեջ ընդգրկված մթերքների տարբերությունը միայն ջրի քանակի մեջ է։ Սննդաբանի խոսքով՝ ճաշին ապուրներ ուտելը պարզապես ավանդույթ է կամ սովորություն:
Ընդ որում, մասնագետը հավելել է, որ, այնուամենայնիվ, ապուրների օգտագործումը որոշակի առավելություններ ունի, հատկապես՝ ավելորդ քաշ ունեցողների համար։ Միեւնույն ժամանակ, սննդաբանը խորհուրդ է տվել ապուրներ ուտել շաբաթական 3-4 անգամից ոչ ավել։ Իսկ նորմալ քաշ ունեցող մարդիկ կարող են սահմանափակվել շաբաթական 1-2 անգամով: