Բորբոս
Ինչ անել էս բորբոսի հետ
Ուտել
Դեն Նետել ամբողջովին
Կտրել բորբոսնած մասը, մնացածը պահել
՞Եթե կտրել, ապա ինչքան
Օգտագործել որպես պենիցիլին
#ԿարճԿոնկրետՀամառոտ պատասխաններ՝
Եթե տեսնում եք բորբոս, նետեք մթերքը՝ դնելով այն փոքրիկ թղթե տոպրակի մեջ և գցելով ծածկված աղբամանի մեջ՝ հեռու երեխաներից կամ կենդանիներից:
Մաքրեք սառնարանը կամ մառանը, հատկապես այն հատվածը, որտեղ պահվում էր սնունդը և ստուգեք մոտակայքում գտնվող ամենը, ինչ կարող էին դիպչել բորբոսնած մթերքին: Բորբոսը արագ տարածվում է մրգերի և բանջարեղենի մեջ։
Ընդհանուր առմամբ, ավելի լավ է դուրս նետել ցանկացած բորբոսնած մթերք, բացառությամբ պինդ պանիրների, պինդ տեսակի սալյամիների #ԷդԻնչիԷիքԳնելՈր՞, և պինդ սննդամթերքների, ինչպիսիք են գազարն ու բուլղարական պղպեղը:
Քանի որ բորբոսի համար դժվար է խորը ներթաճել այս սննդատեսակների մեջ, դրանք կարող են փրկվել, եթե մեծապես չեն տուժել բորբոսից:
Սննդատեսակը փրկելու համար ( ՈչԹե #ՓողեմՏվելՊիտիՈւտեմ, այլ #StopFoodWaste ) #կտրեք առնվազն 2, 5 սմ բորբոսից ներքև; Բորբոսը կտրելուց հետո, սնունդը նորից ծածկեք թարմ թաղանթով/թղթով:
Եթե տեսնեք բորբոսնած սնունդ, մի՛ հոտոտեք այն։ Բորբոսը կարող է շնչական խնդիրներ առաջացնել։
Բորբոսը որպես պենիցիլին մի կերեք ․ դրսում 2022 է, ու պենիցիլինը արդեն սառնարաանում չի աճում, այլ մի ութսուն տարի է, ինչ վաճառվում է դեղատանը
#ԷսԻմբիրըԱփսոսՉէրԲորբոսնացրեցիք
#ԻսկՈնցՄաքրելՍառնարանըԲորբոսիցՀետո
Սիրով,
Վ․
Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից