Սենսացիա. Մերիլին Մոնրոն 2022 թվականին նկարահանվել է ամսագրի շապիկի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սենսացիա. Մերիլին Մոնրոն 2022 թվականին նկարահանվել է ամսագրի շապիկի համար

Մերիլին Մոնրոն կրկին իր փառքի գագաթնակետին է և տեղեկատվական օրակարգ է ստեղծում։ Մենք հիշեցինք նրան, երբ Քիմ Քարդաշյանը կրեց խորհրդանշական շիկահերի հռչակավոր զգեստը, այնուհետև հիացանք Netflix-ի նոր կենսագրական ֆիլմի թրեյլերում մեծն դերասանուհու հետ Անա դե Արմասի նմանությամբ: Բայց սա ամենը չէ: Մոնրոն կրկին բոլորի շուրթերին է:

Մոնրոն հայտնվել է CR Fashion Book նորաձևության հրատարակության չինական տարբերակի շապիկին։ Նոր թողարկման համար ամսագրի խմբագրական թիմը վերստեղծել է Մերիլին Մոնրոյի թվային կրկնօրինակը, ով շատ համոզիչ կերպով կեցվածք է ընդունել:

Բոլոր լուսանկարները համաձայնեցված են հիմնադրամի հետ, որին պատկանում են Մոնրոյի ունեցվածքը և նրա կերպարն օգտագործելու իրավունքները: Իսկ թվային պատկերը ստեղծվել է փոքր, բայց շատ տաղանդավոր տեխնոլոգիական ստարտափի կողմից: Շապիկի լուսանկարի համար Մերլինը կեցվածք է ընդունել Balenciaga-ի զգեստով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը