Նարցիսիստ տղամարդիկ ավելի հաճախ են դժվարանում օրգազմի հասնել և տառապում են վաղաժամ սերմնաժայթքումով: Գիտնականների միջազգային թիմի հետազոտությունը հրապարակվել է The Sexual and Relationship Therapy ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 18-ից 85 տարեկան 1297 տղամարդ: Նրանք լրացրել են հարցաթերթիկ, որը ներառում էր հարցեր առողջական վիճակի, սեռական պատմության և սեռական դիսֆունկցիայի վերաբերյալ: Հարցման արդյունքների հիման վրա մասնակիցները դասակարգվել են որպես նարցիսիզմի ցածր, միջին կամ բարձր մակարդակ:
Սեռական նարցիսիզմի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ նշել են հաճախակի ձեռնաշարժություն և սեքս` զուգընկերոջ հետ, ինչպես նաև ավելի մեծ հետաքրքրություն սեքսի նկատմամբ: Սակայն նրանք նաև նշել են, որ սեռական բավարարվածության ցածր մակարդակ ունեն և ձեռնաշարժությունը գերադասում են սեքսից։
Նարցիսիզմը նաև կապված է որոշ սեռական խնդիրների հետ, ինչպիսիք են զուգընկերոջ հետ սեքսի ժամանակ օրգազմի հասնելու դժվարությունը և վաղաժամ սերմնաժայթքման հակումը:
«Նարցիսիստ տղամարդիկ մեծապես առաջնորդվում են սեփական բավարարվածության ցանկությունով: Նրանք ավելի շատ հաճույք են ստանում օրգազմից, քան մտերմության և առհասարակ հարաբերությունների զգացումից։ Մենք ենթադրում ենք, որ նման տղամարդիկ սեռական հարաբերությունների սկզբում ունենում են արագ սերմնաժայթքման խնդիր, և սերմնաժայթքման հասնելու դժվարություն, երբ հարաբերությունների թարմությունը կոչում է: Հավանաբար նրանց սեռական գրգռվածությունը պայմանավորված է իրավիճակային, այլ ոչ թե ներքին կայուն գործոններով», – ասում է հետազոտության հեղինակ Դեյվիդ Ռոուլանը: