Միսիսիպիի համալսարանի գիտնականները պարզել են, որ անձնական նախասիրությունները հասկանալն ավելի մեծ ազդեցություն է ունենում սեռական բավարարվածության վրա, քան սեքսի մասին ընդհանուր գիտելիքները: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Journal of Sex & Marital Therapy ամսագրում։
Հետազոտողները հարցազրույց են անցկացրել 18-ից 23 տարեկան 484 ուսանողների հետ: Հարցվածների մոտավորապես 58%-ը հետազոտության պահին հարաբերությունների մեջ է եղել, գրեթե 59%-ը մասնակցել է սեռական դաստիարակության դասընթացի:
Սեռական առողջության մասին ընդհանուր գիտելիքները գնահատելու համար մասնակիցները լրացրել են 56 հարցից բաղկացած հարցաշար վերարտադրողականության, հակաբեղմնավորման և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ: Հարցաթերթիկը ներառում էր նաև հարցեր այն մասին, թե որքանով են նրանք սեռապես բավարարված, ինքնավստահ և կոմպետենտ:
Պատասխանների վերլուծության ժամանակ գիտնականները պարզել են, որ սեռական բավարարվածության բարձր մակարդակ ունեցող մարդիկ ունեն սեռական վստահության և կոմպետենտության բարձր մակարդակ։ Նրանք նաև պարզել են, որ անձնական սեռական նախասիրությունների մասին իմացությունը սեռական բարեկեցության ավելի կարևոր պայման է, քան սեռական առողջության ընդհանուր իմացությունը: