Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։
Հրուշ Աճեմյանն այժմ իր հանգիստն է վայելում Հայաստանում։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրում նա հմայիչ կերպարում է․ կրում է կապույտ երանգի, մարմինն ընդգծող զգեստ, որը համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Մեր բակը», – գրել է Հրուշը։