Ի՞նչ օգտակար հատկություններ ունի մակարոնը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի մակարոնը

Ցորենի պինդ տեսակներից պատրաստված մակարոնն օգտակար հատկություններ ունի մարդու առողջության համար։ Նախ՝ այն կարելի է անգամ նրանց, ովքեր հետեւում են կազմվածքին։ Երկրորդ՝ այդ մակարոնը կարող է իջեցնել շաքարի մակարդակն արյան մեջ։ Դրա օգտագործման միակ հակացուցումն այն է, որ գլյուտենը կարող է չմարսվել։ Այս մասին նշել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։

«Մակարոնը մեծ քանակությամբ կլեյկովին է պարունակում՝ սպիտակուց, որը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումն ու իջեցնում է գլիկեմիկ ինդեքսը, գլյուկոզայի ներծծումն արյան մեջ եւ դրա մակարդակը։ Ածխաջրերը, որոնք գոյանում են մակարոնի տրոհման ժամանակ, մեզ կուշտ են պահում բավական երկար ժամանակ»,- բժշկի խոսքերը մեջբերել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։

Սննդաբան Գինզբուրգը նշել է մակարոնի ճիշտ պատրաստման միջոցների մասին։ Որպեսզի մակարոնը ցածր գլիկեմիկ ինդեքս ունենա, անհրաժեշտ է այն եփել  ալ դենտե, այսինքն՝ քիչ եփել, տեղեկացրել է Общественная служба новостей-ը։

news.am