Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի եւ իրենց որդու՝ Ռոբերտի հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում ծնողները ջերմ գրկել են փոքրիկին, որն օրեր առաջ դարձավ 2 տարեկան։ Արփին սեւ տոպ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի եւ սեւ տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, նուրբ դիմահարդարմամբ է։ «Մեր մեծ սիրուց ծնված մեր մեծ սեր», հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։