Գազարով թեթև աղանդեր, որով կարելի է զարմացնել բոլորին
Advertisement 1000 x 90

Գազարով թեթև աղանդեր, որով կարելի է զարմացնել բոլորին

Բաղադրիչներ

Գազար – 220 գ

Կաթ – 1 բաժակ

Ձու – 1 հատ

Սպիտակաձավար – 30 գ

Ձվի սպիտակուց – 1 հատ

Ալյուր – 20 գ

Կարագ – 35 գ

Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Գազարը մաքրել և մանր կտրատել:

Գազարը պետք է փափկի: Գազարի վրա կաթ լցնել և միջին կրակի վրա եփել 20 րոպե:

Թողնել՝ սառչի և բլենդերով հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:

Գազարին ավելացնել ալյուր, շաքարավազ, սպիտակաձավար, ձու և փափուկ կարագ: Նորից լավ հարել բլենդերով:

Առանձին թասի մեջ հարել սպիտակուցն աղով:

Սպիտակուցը զգուշությամբ մի քանի անգամից ավելացնել գազարի զանգվածին և խառնել:

Թխելու համար նախատեսված փոքր մի քանի կաղապար յուղապատել, սպիտակաձավար շաղ տալ և լցնել ստացված զանգվածը՝ թողնելով վերևից մի փոքր ազատ տեղ:

Կաղապարները դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Երբ թխվածքը կարմրի (դրա համար պետք է մոտ 20 րոպե), անջատել ջեռոցը և թողնել, որ սառչի:

Այս գեղեցիկ սուֆլեն կարելի է մատուցել հենց կաղապարներով: Ըստ ցանկության՝ կարող եք զարդարել հատապտուղներով կամ կտրատված մրգերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը