Քանյե Ուեսթը նախատեսում է բացել Yeezy մանրածախ խանութներ
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթը նախատեսում է բացել Yeezy մանրածախ խանութներ

Քանյե Ուեսթը նախատեսում է Yeezy ապրանքանիշի ներքո հագուստ եւ կոշիկներ վաճառող խանութների մանրածախ ցանց բացել։ Դրա համար հիփ-հոփ կատարողը գրանցում է YZYSPLY ապրանքանիշը: Այդ մասին գրում է WWD-ն։

West’s Mascotte Holdings Inc. հունիսի վերջին դիմում է ներկայացրել ԱՄՆ արտոնագրային եւ ապրանքային նշանների գրասենյակ: Ապրանքանիշը պետք է գրանցված լինի «առցանց խանութ» եւ «մանրածախ խանութ» դասերի ներքո։ Փաստաթղթերում նշվում է, որ ապրանքանիշը մասնագիտանալու է հագուստի, կոշիկի ու աքսեսուարների վաճառքում՝ ներքնազգեստից, լողազգեստից եւ շապիկներից մինչեւ սպորտային կոշիկներ ու վերնազգեստ:

Պաշտոնապես Ուեսթի ներկայացուցիչները չեն մեկնաբանում մանրածախ ցանցի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությունը։ Սակայն ինսայդերները նշում են, որ երաժիշտը ձգտում է ընդլայնել իր Yeezy կայսրությունը՝ հասնելով Gap-ի եւ adidas-ի հետ համագործակցության սահմաններին։

style.news.am