Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե երկու շաբաթով հրաժարվենք շաքարից
Advertisement 1000 x 90

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե երկու շաբաթով հրաժարվենք շաքարից

Սննդաբան Իրինա Ստրոգայան SOLENKA.INFO-ի պարբերականի հարցազրույցում նշել է, թե ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե երկու շաբաթով հրաժարվենք շաքարից։

Սննդաբանի խոսքով՝ այդ ընթացքում տեղի կունենա հետեւյալը.

  1. Ախորժակը շաքարի հանդեպ կվերանա։ Դա կապված է այն բանի հետ, որ ամեն անգամ, երբ մարդը շաքար է օգտագործում, նրա մոտ առաջանում է հորմոն, որը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, ինչը որոշ իմաստով հանգեցնում է հիպոգլիկեմիայի, որն առաջ է բերում հակում շաքարի հանդեպ։
  2. Քաղցի զգացողությունը կպակասի։ Բանն այն է, որ հենց շաքարն է մեղավոր, որ մարդը մշտապես քաղցի զգացողություն է ունենում։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նորմալացումը հանգեցնում է այն բանին, որ բջիջները վերջապես սկսում են իսկական սնունդ ստանալ։ Երբ մարդն ապրում է ի հաշիվ մարմնի համար թունավոր շաքարների, օրգանիզմը ժամանակի ընթացքում սկսում է դիմադրել, եւ առաջ է գալիս այնպիսի պաթոլոգիա, ինչպիսին ինսուլինառեզիստենտությունն է, այսինքն՝ մարմինն արգելափակում է ինսուլին հորմոնը, որը վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Դրա պատճառով մեր օրգանիզմը բավականաչափ վիտամիններ, միկրոէլեմենտներ եւ օգտակար այլ նյութեր չի ստանում։
  3. Թուլանում է հոգնածության զգացողությունը, հատկապես ուտելուց հետո։ Մշտապես շաքար օգտագործող մարդիկ նկատել են, որ սնունդ ընդունելուց հետո նրանց մոտ հաճախ հոգնածություն է առաջանում։ Դա կապված է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ։
  4. Տեղի կունենա ավելորդ հեղուկի եւ ճարպի կորուստ։ Ստրոգայան նշել է, որ շաքարից հրաժարվելու առաջին շաբաթից հետո օրգանիզմից հիմնականում դուրս կգան ջրի ավելցուկը եւ մի քիչ ճարպ, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում մեր օրգանիզմը կազատվի գերազանցապես ավելորդ ճարպից։
  5. Կլավանա տրամադրությունը, կբարձրանան մտավոր ունակությունները, կուժեղանա ուշադրության կենտրոնացումը։
  6. Տեղի կունենան մաշկի դրական փոփոխություններ. ցաները կպակասեն, մաշկն ավելի ձիգ կդառնա։
  7. Կնվազի ռիգիդությունը։ Արդյունքում՝ կնվազեն առկա բորբոքումները եւ ցավի զգացողությունները։
  8. Կկարգավորվի երիկամների աշխատանքը, կնվազի ճարպի քանակությունը լյարդում։

med.news.am