Ինչպես՞ նիհարել կոճապղպեղի օգնությամբ
Advertisement 1000 x 90

Ինչպես՞ նիհարել կոճապղպեղի օգնությամբ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկացած մարդ դիետայի ժամանակ դժվարություններ է ունենում։ Կոճապղպեղը կօգնի հասնել ավելի արագ եւ լավ արդյունքների։ Ինչպե՞ս ավելի ճիշտ օգտագործել այն, որպեսզի նիհարելը չվնասի առողջությանը, «Вечерняя Москва-ին ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Նրա խոսքով՝ այդ արմատը հզոր զենք է ավելորդ քաշի դեմ պայքարում, եթե դիետա պահպանվի եւ ֆիզիկական վարժություններ կատարվեն։

«Կոճապղպեղը կարող է լավ օգնական դառնալ նիհարելու հարցում։ Բայց արժե հետեւել ճիշտ սնվելուն, քնին, մարզվել եւ ամեն օր կշռվել։ Այս ամենի հետ միասին կոճապղպեղը կարող է մեծացնել դիետայի էֆեկտը»,- ասել է Գինզբուրգը։

Սննդաբանը բացատրել է, որ գոյություն չունեն որոշակի կանոններ, թե ինչպես եւ որքան կոճապղպեղ պետք է օգտագործել նիհարելու ժամանակ։ Դա շատ անհատական պրոցես է։

«Եթե մարդն օրական 10-20 գրամ կոճապղպեղ ուտի, այն անպայման կօգնի նիհարել։ Այն ընդհանուր առմամբ օգնում է նյութափոխանակության բարելավմանը։ Բայց չկան հետազոտություններ, որոնք կապացուցեին դրա արդյունավետությունը որոշակի չափաբաժիններով»,- ընդգծել  է փորձագետը։

Մասնագետը նաեւ նշել է  կոճապղպեղը սննդաբաժնում ընդգրկելու պարզ եւ գործուն միջոց. դա կոճապղպեղի թեյն է։

Ընդ որում՝ սննդաբանը նախազգուշացրել է, որ ստամոքսի հիվանդություններ ունեցող մարդկանց չի կարելի կոճապղպեղ օգտագործել ոչ մի ձեւով։

med.news.am