Գիտնականները գիրությունը կանխելու անսպասելի արդյունավետ միջոց են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Գիտնականները գիրությունը կանխելու անսպասելի արդյունավետ միջոց են հայտնաբերել

Գիրությունը արդիական խնդիր է, քանի որ այն ռիսկային է եւ հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են շաքարախտը, լյարդւ ճարպակալումը եւ դիսլիպիդեմիան:

Հայտնի է, որ սննդային ակտիվացված փայտածուխը կլանում է միզային տոքսինները եւ լեղաթթուները աղիքներում ու արտազատում դրանք կղանքով: Ճապոնիայի Շինշու համալսարանի նյութափոխանակության կարգավորման բաժնի ղեկավարած հետազոտական ​​թիմը կասկածում էր, որ այն նաեւ կլանում է սննդի ավելցուկային ճարպը: Խումբը կարողացել է մկների վրա ստուգել ակամացու (կարմիր սոճի) ծառից ստացված թթվային ակտիվացված փայտածուխի ազդեցությունն ու անվտանգությունը:

«Frontiers in Nutrition» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թթվային ակտիվացված փայտածուխը ճարպային սննդի հետ կամ ուտելուց առաջ կարող է կանխել քաշի ավելացումը:

Այս ուսումնասիրությունից ստացված գիտելիքների հիման վրա գիտնականները հույս ունեն խթանել թթվային ակտիվացված փայտածուխի կիրառումը ավելի արդյունավետորեն եւ անվտանգ ձեւով՝ համագործակցելով տեղական եւ միջազգային ընկերությունների հետ՝ հույս ունենալով նպաստել ամբողջ աշխարհում ապրելակերպի հետ կապված հիվանդությունների կանխարգելմանը:

news.am