
Դատարկ ստամոքսով կաթնամթերք ուտելը կարող է գրգռել այն, հայտնում է Gazeta.Ru-ն մեջբերելով սննդաբան Պոլինա Կորոլեւայի խոսքերը:
Դիետոլոգը շեշտել է, որ ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում պետք է հրաժարվել կեֆիրի, կաթնաշոռի եւ թթվասերի օգտագործումից։ Բացի այդ, ֆերմենտացված կաթնամթերքը կարող է առանձնահատուկ վտանգ ներկայացնել լակտոզի անբավարարություն ունեցող մարդկանց համար:
«Որոշ դեպքերում, լակտոզի անբավարարությամբ, տհաճ ախտանիշներ են առաջանում նույնիսկ ֆերմենտացված կաթնամթերքի օգտագործման դեպքում, այս դեպքում կարող են օգտագործել կաթնաշաքարից ազատ կաթնամթերք», – բացատրել է Կորոլեւան: