Սննդաբան-բժիշկ Ելենա Սոլոմատինան Москва 24-ի զրույցում խորհուրդ է տվել որպես թեթեւակի «մի բան ուտելու» համար օգտագործել մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերքներ, ընկույզ եւ «ճիշտ բուտերբրոդներ»։
Փորձագետը նշել է, որ գոյություն ունի թեթեւակի նախաճաշի երկու ձեւ. դրանցից մեկն անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք դիմանալ մինչեւ սննդի հաջորդ ընդունումը, մյուսը՝ այն փոխարինելու համար։
Առաջին դեպքում կարելի է ուտել մեկ տուփ բնական յոգուրտ, մի քիչ երկու տոկոսանոց կաթնաշոռ եւ ընկույզ, նշել է սննդաբանը։ «Կարելի է ավելացնել մի քիչ քաղցր, բայց նորից՝ պտուղների տեսքով, օրինակ՝ կաթնաշոռ հատապտուղներով։ Կարելի է պարզապես համտեսել դրանք, կարելի է ուտել բանջարեղեններ, ինչ-որ միրգ»,- ասել է Սոլոմատինան։
«Եթե ցանկանում եք պարզապես ինչ-որ բան ծամել, ապա կարող եք ուտել մի կտոր նեխուր, գազար, բուլղարական պղպղեղ, վարունգ, լոլիկ, կարելի է դա անել համեմունքների հետ միասին։ Դա ավելի լավ է, քան չիփսերը, կոնֆետները կամ թխվածքաբլիթով թեյը։ Վերջինից մենք հաստատ կգիրանանք, իսկ կտրատված բանջարեղեններից եւ համեմունքներից՝ ոչ»,- խորհուրդ է տվել սննդաբանը։
Եթե մի բան ծամելը փոխարինում է ճաշին, կարելի է այն ավելի հագեցնող դարձնել։ «Կարող եք ուտել ամբողջահատիկ ցորենի հաց, մի կտոր հավ, ձուկ, ձվածեղ, ինչ-որ կանաչ աղցան, մի կտոր վարունգ, պղպեղ, կարելի է մանանեխ, խրեն քսել հացին եւ ուտել։ Դա արդեն մի բան ծամել կամ ճաշ չէ, բայց բավական կալորիական է։ Նույնը կարելի է անել լավաշով։ Կարելի է վերցնել մի կտոր ջեռեփուկ, մի երկու հատ պանրահաց։ Եվ պետք է հասկանալ, որ դա բավական կալորիական է»,- նշել է փորձագետը։