Ո՞ր տարիքից կարելի է երեխաներին լոլիկ տալ
Advertisement 1000 x 90

Ո՞ր տարիքից կարելի է երեխաներին լոլիկ տալ

Թարմ լոլիկը կարելի է աստիճանաբար մտցնել երեխայի սննդի մեջ մոտ մեկ տարեկանից: Եթե ​​խոսքը ջերմային մշակման ենթարկված լոլիկի մասին է, ապա դրանք կարելի է տալ մի փոքր ավելի վաղ։ Իր առաջարկներով  «Տելեդեկտորr24»-ի հետ կիսվել է ռուս մանկաբույժ Մարկ Պրուժինինը:

«Եթե երեխան ալերգիկ է, ապա լոլիկը լրացուցիչ սննդի մեջ մտցնելուց առաջ պետք է միշտ խորհրդակցել ալերգոլոգի կամ մանկաբույժի հետ սննդակարգում կարմիր բանջարեղենի ներմուծման հարցով: Եփած կամ շոգեխաշած լոլիկն ավելի անվտանգ է, քան հում լոլիկը եւ կարող է ներառվել լրացուցիչ սննդի մեջ ութից ինը ամսականից: Սակայն ջերմային մշակման ժամանակ լոլիկի որոշ օգտակար հատկություններ կորում են»,- բժշկի խոսքերը մեջբերում է «Գազետա»-ն։

Մանկաբույժը նաեւ պատմել է, որ երեխային կարելի է լոլիկի պյուրե տալ մոտ ութ ամսականից: Այդ դեպքում առաջին բաժինը չպետք է կես թեյի գդալից ավել լինի։ Հաջորդ օրը, եթե բացասական ռեակցիա չլինի, չափաբաժինը կարելի է մի փոքր ավելացնել։ Բժիշկը խորհուրդ տվեց թարմ լոլիկը մաքրել կեղևից։ Մասնագետը հավելել է, որ եթե երեխան լավ է ծամում սնունդը, ապա լոլիկը տրորել պետք չէ:

«Առանց ջերմային մշակման լոլիկն ավելի լավ է տալ ամռանը եւ աշնանը եւ՝ պարտադիր առանց կեղեւի։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում լոլիկի վրա աղ ավելացնել, քանի որ դա արվում է մեծահասակների համար համը սրելու նպատակով, իսկ երեխային դա ընդհանրապես պետք չէ», – բացատրել է Պրուժինինը:

news.am