Մսի կիսաեփ սթեյք ուտելը վնասակար չէ։ Խոլեստերինի մակարդակը նորմալացնելու եւ մթերքի մեջ սննդանյութերը պահպանելու տեսանկյունից դա նույնիսկ օգտակար է: Ընդ որում, ինչքան միսը հում լինի, այնքան լավ, «Вечерняя Москва»-ին ասել է թերապեւտ Իրինա Յարցեւան։
«Կարմիր միս պետք է ուտել ոչ ավելի, քան շաբաթական երեք անգամ։ Այս քանակությունը բավարար է, որ մարդը հոգա երկաթի ու սպիտակուցների օրգանիզմի կարիքը»,- ասել է բժիշկը։
Ի թիվս այլ բաների, թերապեւտի խոսքով, եթե միսն ուտում եք բուսական մթերքների հետ, այլ ոչ թե հացի եւ քաղցր սոուսների, ապա դա չպետք է խոլեստերինի մակարդակի բարձրացում հրահրի։
«Խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում շատ տապակած եւ յուղոտ միս ուտել»,- ասաց Յարցեւան:
Բժիշկը հավելել է, որ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է մահացու հիվանդություններ առաջացնել։ Այսպես, բժշկի խոսքով, այնպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, որոնց պատճառով վնասվում են օրգանիզմի անոթային պատերը, մեծանում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը (անոթները կորցնում են առաձգականությունը, չեն կարողանում հարմարվել շրջակա միջավայրի արտաքին փոփոխություններին)։ Արդյունքում առաջանում է ինսուլտի ու ինֆարկտի զարգացման վտանգ։