Բաղադրիչներ
- Ավոկադո – 1/2 հատ
- Կիտրոնի հյութ – 1 թ/գ
- Կաթնաշոռ – 2 ճ/գ
- Կաթ – 1 թ/գ
- Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
- Հաց – 1 հատ
- Արևածաղկի սերմեր – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ավոկադոն կիսել, կորիզը հեռացնել, մի կեսից հանել մրգային զանգվածը, մանր կտրատել և անմիջապես ցողել կիտրոնի հյութով, որպեսզի չսևանա:
- Կաթնաշոռը խառնել կաթի հետ, համեմել աղով և սև պղպեղով: Ավելացնել սամիթ:
- Ավոկադոյի կտորները լցնել կաթնաշոռի մեջ:
- Հացը կտրատել և վրան տարածել ավոկադոյի զանգվածը: Վրան ցանել արևածաղկի սերմերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը