«Կաչիատորե». հավը՝ իտալական ձևով
Advertisement 1000 x 90

«Կաչիատորե». հավը՝ իտալական ձևով

Բաղադրիչներ

  1. Հավի կտրատված կրծքամիս – 500գ
  2. Սխտոր (մանրացված) – 4 ատամիկ
  3. Կտրատված սոխ – 1 բաժակ
  4. Կոնսերվացված կտրատված լոլիկ – 2 բաժակ
  5. Ռեհան – 1 թ/գ
  6. Խնկածաղիկ – 1 թ/գ
  7. Լոլիկի խյուս – 2 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Խորանարդաձև կտրատված հավի կրծքամիսը շարել պերգամենտով պատված տապակին:
  2. Դնել 180 աստիճան ջեռոցը կես ժամ, հետո ավելացնել սոխը և սխտորը:
  3. Պատրաստել ևս 15 րոպե: Հետո ավելացնել լոլիկը, խնկածաղիկը և ռեհանը:
  4. Վրան լցնել տոմատի խյուսը և նորից դնել ջեռոցը:
  5. Թողնել ևս 30 րոպե:
  6. Մատուցել բանջարեղենի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը